Երկօրյա պաշտոնական այցով մարտի 24-ին Վրաստան կմեկնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ` Ստոլտենբերգն իր պաշտոնական հանդիպումները կսկսի մարտի 25-ին:
Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով:
Նախատեսված է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Այցի շրջանակում Ստոլտենբերգը ներկա կլինի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություններին: