Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային ճաշի ընթացքում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վերջինս Վրաստան է ժամանել երեկ՝ մայիսի 24-ին: Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին այցի համար և նշել է, որ այս այցը վերահաստատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանին:
Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ կողմերը զրուցել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին երկրի գրանցած առաջընթացի մասին:
Այսօրվանից Ստոլտենբերգը սկսել է պաշտոնական հանդիպումները:
