Հարավային Կորեայի Հանրապետության իշխանությունները որոշել են ՆԱՏՕ-ին կից ստեղծել իրենց պետության ներկայացուցչություն: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչներին։
Նշվում է, որ կից ներկայացուցչությունը կգլխավորի Բելգիայում Հարավային Կորեայի դեսպանը։
Նախագահի դիվանատանը նաև նշել են, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի հարթակներում հնարավոր Է ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացում: