ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային տանկերի մատակարարմանը, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։ =
«Ուկրաինան տանկերի կարիք ունի՝ հանձնարարված խնդիրները լուծելու համար, ցանկացած զենք օգտակար է պատերազմի ժամանակ»,- ասել է պաշտոնյան դաշինքի գլխավոր շտաբների պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Իր հերթին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Քրիստոֆեր Կավոլին, խոսելով Ուկրաինային արևմտյան արտադրության տանկեր մատակարարելու կարևորության մասին, ընդգծել է, որ կարևոր է սպառազինության համակարգերի հավասարակշռությունը, այլ ոչ թե որոշակի տեսակի մեքենաների մատակարարումը։