fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն աշխարհում սպառազինության մրցավազք է հրահրում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման 72-րդ տարելիցի կապակցությամբ հայտնել է, որ 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակել են ավելանալ և աճել են 7,4 տոկոսով, միության այդպիսի քաղաքականությունը հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք:

«72 տարի առաջ այսօր «խաղաղություն պահպանելու» նպատակով ստեղծվեց ՆԱՏՕ-ն: Այսօր կազմակերպությանն են վերագրվում Հարավսլավիայի ռմբակոծումը, ներխուժումն Իրաք, գործողությունները, որոնք խավարի մեջ են ընկղմել Լիբիան: 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն աճել են 7,4 տոկոսով: Ահա այդպիսի «խաղաղության պահպանում»:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ