fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն կարող էր ավելին անել՝ Ուկրաինայում պատերազմը կանխելու համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կարող է ավելին անել Ուկրաինային զինելու համար, որպեսզի փորձի կանխել 2022 թվականից ռուսական ներխուժումը, գերմանական FAS շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

«Այժմ մենք ռազմական նյութեր ենք տրամադրում պատերազմի համար, այնուհետև կարող ենք ռազմական նյութեր տրամադրել՝ պատերազմը կանխելու համար»,-շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը մատնանշել է պատերազմի մեկնարկից առաջ ՆԱՏՕ-ի դժկամությունը զենք տրամադրելու հարցում Կիևը խնդրանքը։

Նա միաժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը հնարավոր կլինի միայն բանակցությունների սեղանի շուրջ։

«Այս պատերազմին վերջ տալու համար որոշակի փուլում պետք է Ռուսաստանի հետ նորից երկխոսություն սկսենք։ Բայց դա պետք է հիմնված լինի Ուկրաինայի հզորության վրա»,-ընդգծել է նա։

Ստոլտենբերգը նաև հրաժարվել է հաստատել, որ ՆԱՏՕ-ից դուրս գալուց հետո գերմանացի դիվանագետ Քրիստոֆ Հոյսթգենին կփոխարինի Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի պաշտոնում։ Նա FAS-ին հայտնել է, որ «շատ տարբերակներ» ունի և որ ապրելու է Օսլոյում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ