Meduza լրատվամիջոցը հայտնում է, որ Բեռլինի «Շարիտո» հիվանդանոցը, ուր տեղափոխել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հայտարարել է, որ ըստ կլինիկական հետազոտությունների արդյունքների՝ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազի արգելակիչների խմբի նյութով։
Հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ալեքսեյ Նավալնին գտնվում է արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին լուրջ սպառնալիք չկա։ Նավալնիին բուժում են ատրոպին դեղամիջոցով։
Հիշեցնենք՝ քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։ ։
