fbpx
Սպորտ

Մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը․ Անխել դի Մարիա

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Բավարիայի» դեմ խաղին (0-1):

«Մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը։ Մենք տվեցինք մեր կյանքը ՊՍԺ-ի մարզաշապիկի համար։ Մենք միշտ հպարտությամբ ենք կրելու այն։

Մենք չկարողացանք հաջող կերպով ավարտել անհավատալի տարին, բայց ֆուտբոլը ռևանշի հնարավորություն է տալիս։ Մենք հույս ունենք, որ ակումբը շանս կստանա։

Շնորհակալություն երկրպագուներին հիասքանչ աջակցության համար։ Մենք շարունակում ենք պայքարել։ Առա՛ջ, Փարի՛զ»,- ասված է Անխել դի Մարիայի գրառման մեջ։

https://www.instagram.com/p/CEP7JAVpOwf/?fbclid=IwAR3cRVyJZqpJNO-j95ZeL_LJHhoYGNIEg68qa-AwR153N_fBrF0bsSu-w7I

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ