Գերմանական բուժհաստատությունը հայտարարում է` Ալեքսեյ Նավալնիին թունավորել են

Ամենադիտվածներ

Նավալնին ժամեր անց կլինի գերմանական կլինիկայում

Meduza լրատվամիջոցը հայտնում է, որ Բեռլինի «Շարիտո» հիվանդանոցը, ուր տեղափոխել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հայտարարել է, որ ըստ կլինիկական հետազոտությունների արդյունքների՝ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազի արգելակիչների խմբի նյութով։

Հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ալեքսեյ Նավալնին գտնվում է արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին լուրջ սպառնալիք չկա։ Նավալնիին բուժում են ատրոպին դեղամիջոցով։

Հիշեցնենք՝ քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։ ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ