fbpx
Քաղաքականություն

Լավրովի Գերմանիա այցի չեղարկումը Նավալնիի հետ կապ չունի․ Դմիտրի Պեսկով

Газета.Ru-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի Բեռլին այցի չեղարկումը ոչ մի կապ չոնի Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով:

«Գերմանական կողմը փոփոխել ու կրճատել է հանդիպման ձևաչափը և տևողությունը: Դրա համար էլ մեր արտաքին գործերի նախարարը որոշում է կայացրել այցը չեղարկելու մասին: Այս պահին մեր հարաբերությունների մասին ես ոչինչ չեմ ասի, որովհետև մեր տեսակետից, որում համոզված ենք, չկան գործոններ, որոնք վատ ազդեցություն կունենան մեր հարաբերությունների վրա»,- ընդգծել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է համագործակցությանը, որպեսզի պարզի՝ ինչ է իրականում տեղի ունեցել Նավալնիի հետ:

«Այս գործում հստակություն մտցնելու, հիվանդի կենսաբանական նմուշներն ունենալու համար, Ռուսաստանին անհրաժեշտ է գերմանական կողմի համագործակցությունը»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։

Սրան զուգահեռ Պեսկովը շեշտել է, որ դեռ չեն ստացել գերմանական կողմի արձագանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ