fbpx
Քաղաքականություն

Ես խոսել եմ իմ մահափորձը կազմակերպողների հետ. Նավալնին բացահայտումներ է արել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին տեսանյութ է հրապարակել իր You Tube-յան ալիքում: Նավալնին խոսել է իր դեմ կազմակերպված մահափորձի մասին, բացահայտումներ արել և հայտնել է, որ զրուցել է իր մահափորձը կազմակերպած անձանց հետ:

«Սա անհավանական է: Ես զանգահարեցի և խոսեցի իմ մահափորձը կազմակերպած անձանցից մեկի հետ: Սա իմ կյանքի ամենազարմանալի զրույցներից մեկն էր: Այնքան տարօրինակ է քննարկել քո սեփական սպանությունը մարդու հետ, ում համար դա ընդամենը աշխատանք է»,-տեսանյութին կից գրել է Նավալնին:

Նավալնին հայտնում է, որ իր մամուլի կոնֆերանսի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ այո, Նավալնուն հետևելը՝ հետևում էին, բայց սպանել չէին պատրաստվում։ Ինչպես արդեն նշել էի, սա փաստաբանների դասական արգումենտն է․ «Այո, հետևելը՝ հետևում էինք։ Բայց սպանել է մեկ ուրիշը»։

Հայտնենք, որ օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնուն թունավորել էին, նրա ինքնազգացողությունը վատացել էր ինքնաթիռի մեջ:

Գործիչը կոմայի մեջ էր, ապա նրան տեղափոխում են Գերմանիա, որտեղ էլ ապաքինվում է Նավալնին, այդ ընթացքում Նավալնու օրգանիզմում Նովիչոկ տեսակի թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվում:

Նավալնու բացահայտումը ավելի մանրամասն տեսանյութում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ