Նավթի համաշխարհային գները բորսաների բացումից ի վեր աճել են գրեթե երկու տոկոսով. մեծ պահանջարկը հիմնականում պայմանավորված է գազի թանկացմամբ: Եվրոպայում օգոստոսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ այս վառելիքի մատակարարման գներն ավելի քան կրկնապատկվել են։
Մոսկվայի ժամանակով 08:04-ի դրությամբ հյուսիսծովյան Brent խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,63 տոկոսով ՝ մինչև 83,74 դոլար մեկ բարելի դիմաց, Տեխասի «թեթև» WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները՝ 2,04 տոկոսով՝ մինչև 80,95 դոլար մեկ բարելի դիմաց:

