Երեկ՝ հունվարի 18-ին, Թուրքիայի Մարաշ քաղաքում նավթատար է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել դեռևս անհայտ պատճառներով։
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական ընկերություններից BOTAŞ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պայթյունը գրանցվել է Իրաք-Թուրքիա նավթատարի 511-րդ կիլոմետրում։ Պայթյունին հաջորդել է հրդեհի բռնկումը։
Դրանից անմիջապես հետո BOTAŞ-ի մասնագետները կանգնեցրել են նավթի հոսքը։ Արագ արձագանքման խմբերն ու մի շարք այլ ստորաբաժանումներ ներգրավվել են հրդեհի մարման աշխատանքներին։
Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
