Նավթի համաշխարհային գների մշտական սակարկումները աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 8-ին աճել են:
Այսպիսով, Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0,74%-ով և կազմել 40,84 դոլար։
Իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0,56%-ով և կազմել 43,25 դոլար:
Հայտնենք, որ բարելը նավթի չափման միավորն է, իսկ մեկ բարելը կազմում է 158,98 լիտր:
Այս մասին տեղեկանում ենք RT-ից