Ապրիլի 2-ի տվյալներով նավթի գների հաճախակի տատանումները, այս անգամ աճ են գրանցել` Brent և WTI նավթի համաշխարհային գները աճել են 5 տոկոսով:
WTI տեսակի նավթի գինը մայիսյան ֆյուչերսների համար աճել է 4,73 տոկոսով և մեկ բարելի դիմաց կազմել է 21,27 դոլար:
Brent տեսակի նավթը ավելի մեծ աճ է գրանցել և արդեն հունիսյան ֆյուչերսների մատակարարումը աճել է 5,86 տոկոսով և մեկ բարելի դիմաց գինը կազմել է 26,19 դոլար:
Այս մասին հայտնում է RT-ն: