Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,49 դոլարով՝ մինչև 61.12 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի փետրվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 00.39 դոլարով՝ մինչև 52.62 դոլար մեկ բարելի դիմաց: