Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,42 դոլարով՝ մինչև 60.09 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի փետրվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1.7 դոլարով՝ մինչև 51.99 դոլար մեկ բարելի դիմաց: