Նավթի համաշխարհային գները մարտի 12-ի վյալներով նվազել են ավելի քան 4,5 տոկոսով։ Նման ցուցանիշը կապված Է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ։
Այսօր Երևանի ժամանակով 9.07-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքն ընկել Է 4,67 տոկոսով։
Արգելքի հայտարարումից հետո նավթի Էժանացումը գերազանցում Էր 5 տոկոսը։
Այս մասին հայտնում է ria.ru-ն։

