Աշխարհ
10:10 09/04/2020

Նավթի համաշխարհային գներում աճ է նկատվում

Նավթի համաշխարհային գների անընդհատ տատանումները այս անգամ աճ են գրանցել:

Brent տեսակի նավթի ֆյուչերսների մատակարարումները հունիս ամսվա համար մեկ բարելի դիմաց աճել են 0,88 տոկոսով և կազմել` 33,13 դոլար:

WTI տեսակի նավթի գինը ավելի մեծ աճ է գրանցել: Նավթի ֆյուչերսները մայիս ամսի համար աճել են 2,83 տոկոսով և մեկ բարելի դիմաց կազմել են 25,80 դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ