Քաղաքականություն
16:30 11/04/2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Ֆրանսիայի լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտը քննարկել են Հայաստանում և Ֆրանսիայում հակահամաճարակային վիճակը, անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսի համավարակը կանխարգելող քայլերին։

Կողմերը նշել են, որ  վարակը ծանր հետևանքներ է թողել  տնտեսության վրա։  Տնտեսության վերականգնման, սոցիալական բեռի թեթևացման, աշխատաշուկայի խնդիրների լուծման համար անհրաժեշտ են կազմակերպել համապասխան միջոցառումներ։  Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ճգնաժամի հաղթահարման համար անհրժեշտ է ուժերի համախմբում և փորձի փոխանակում։

Նախագահ Սարգսյանը խնդրել է նաև իր ողջույններն ու զորակցությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ, իր բարեկամ Էմանուել Մակրոնին:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ