ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված Սոս Էլբակյանի ընտանիքին։
«Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին և նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանը և բոլորիս խաղաղությունն ու անվտանգությունը։ Հանրապետության նախագահը նաև երախտագիտություն է հայտնել կապիտան Սոս Էլբակյանի ծնողներին՝ այդպիսի քաջ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար: «Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ։ Նրա սխրանքն անմահ է»,-ասել է նախագահ Սարգսյանը, նշելով, որ մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով ու նրա խիզախ զինծառայողներով:
Մարմաշենի վանքում նախագահ Արմեն Սարգսյանը մոմ է վառել կապիտան Սոս Էլբակյանի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/Armpresident/posts/612289736086967?__xts__[0]=68.ARB8aMaGuXTuD6zXRt3WZU8VhSx_b_FJUIi1R3eBRQdDVOXNm5fw48TvO2s1cgAWIvdwmbYIL5tKq-Ugc1MCeTETDq7mBX35zrhvYhKzyyQKf_q88k5Zo3yNb448aSTwX7dx07A857x7ffasqK6cHJz5Y2ViF619r2nXt1E8ZMwQjHlf-FKME-FilXsuQ2CESmVkfd9vocBEtiIP9rEz_W0AVCwQD9SMgtMXs0jiO_fVbaBRxwfg8JmKYovW68bQ99mbcFwY1lULTXhRdVZCWZ5A-jgMvS1Lt72Z24NTEIg6E_WG4BdsB_uoLZ9kHMWsC_EUn7gaHWeMggPaBVCbYxQ&__tn__=-R
