ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին և դեսպանատան առաջին քարտուղար Մարկոս Չանին:
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
- Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սենեգալի նախագահին
- Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես, նոր տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

