Սպորտ

Հայտնի են Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադայում եզրափակչի մասնակիցները

Արդեն հայտնի են Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադայում եզրափակչի մասնակիցները:


Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է պայքարից ու հաղթանակը շնորհվել է Հնդկաստանի ընտրանուն: Ռուսաստանի հավաքականը 5-1, 3-3 հաշվով հաղթել է Հունգարիային, Լեհաստանը առաջին դիմակայությունում 4-2 հաշվով հաղթել է Ադրբեջանին, իսկ երկրորդում 1.5-4.5 հաշվով պարտվել է, սակայն թայ-բրեքում հաղթել է ու դուրս եկել կիսաեզրափակիչ:

Միացյալ Նահանգների հավաքականը 4.5-1.5, 4-2 հաշվով հաղթել է Ուկրաինային:

Կիսաեզրափակչում կմրցեն Լեհաստանն ու Հնդկաստանը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ