fbpx
Քաղաքականություն

Նախարարների կամ պառլամենտի անդամների մեծամասնությանը աշխատանքից ազատելու դեպքում, նրանք գործազուրկ կմնան․ Նաիրա Բադալյան

Նախկին լրագրող Նաիրի Բադալյանը Facebook֊ի իր էջում գրել է.

«Հիմա էլ իշխանությանը կից պրոպագանդիստները կառավարության շարունակական ինքնապարգևատրումների ու կամայական թվերով աշխատավարձերի բարձրացումների խեղկատակությունը իրենց կարճ խելքով իբր «արդարացնող» մի նոր մանտրա են անգիր արել, թե բա կառավարության անդամների աշխատավարձերը պետք է կրկնապատկել, ու ամեն ամիս էլ դրանից դուրս ինքնապարգևատրումներ տալ (սա էլ հեղափոխական կառավարության «նոու հաու»-ն է), թե չէ բա գիտե՞ս, կխռովեն ու պետական ծառայությունը կթողնեն ու կգնան մասնավոր սեկտոր։

Վախեցրեցիք էլի:

Շատ կուզեմ տեսնել այն մասնավոր ընկերությունը, որ վարչապետ Նիկոլից սկսած, մինչև ամենավերջի սուպերգիտության նախարար Արայիկին չասեմ, 5-6 հազար, բայց գոնե 1000 դոլար աշխատավարձ կտար:

Հայաստանն արդեն մի քանի տասնամյակ դարձել է մի երկիր, որի նախարարների կամ պառլամենտի անդամների ճնշող մեծամասնությանը աշխատանքից ազատելու դեպքում նրանք պարզապես գործազուրկ կմնան։

Ու գիտե՞ք ինչու։ Որովհետև ոչ մի բանի պետք չեն»:

https://www.facebook.com/nairi.badalyan/posts/2631583673569611

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ