fbpx
Հասարակություն

Նախատեսվում է իրականացնել Վերին Լարսի վերակառուցման ծրագիր

Ռուսաստանի Դաշնությունը Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր: Այս մասին հայտնի է դարձել հայ-ռուսական տնտեսական գործակցության 19-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային ճանապարհի անխափան թողունակությունը անչափ կարևոր է ՀՀ-ի համար։

Քննարկվել են նաև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր, խոսվել է այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ գործակցության մասին։ Խոսվել է ավիացիայի ոլորտում երկու երկրի միջև գործակցության հեռանկարներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ