fbpx
Արցախ

Արցախցի Միրզոյանների ընտանիքում նորածնին անվանակոչել են Արցախի նախագահի անունով

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյը, որն Արցախում շախմատի երկակի չեմպիոն է, իր հետ բերել է բոլոր դասագրքերը:

Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ: Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին:

https://www.facebook.com/sglmc/posts/1403648453176845

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ