fbpx
Իրավական

Նախորդ իշխանությունները ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացրել, ըստ ծառայողկան նյութերի. Նիկոլ Փաշինյան

«Մի գաղտնիք էլ բացեմ. ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ա՝ ընթանում ա ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները հիմա, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», – այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կարևորության նյութերի մասին է խոսքը, վարչապետը ժպիտով արձագանքե. «Որ ոչնչացվել են, ինչ իմանամ: Հիմա ծառայողական քննություն է ընթանում, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներ կլինեն։ Բայց կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ