Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկվանից ԲԴԽ-ում Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում երեկվանից քննարկվում էր Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: Տավարացյանի լիազորությունները, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը այսօր հրապարակած որոշմամբ մերժել է միջնորդությունը: