Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Ամենադիտվածներ

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, Facebook-ի իր էջում հայտարարել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:

«Իմ վերջին 5 տարիները պատված են մոխրագույն գծերով: Ժամանակն է, որ մարդիկ իմանան՝ ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու»,-նշել է ղազախ առաջնորդի թոռը:

Այսուլթանն ընդգծել է, որ եթե ժողովուրդը միավորվի պետության դեմ, կարող է պետությունը «ոտքից գլուխ» շրջել և այդ ժամանակ «նոր սկիզբ» կլինի: Նա նշել է, որ Աստված իր կողմից է, և նա իր կողմնակիցների հետ կհաղթի:

Նազարբաև կրտսերը վստահեցնում է, որ ինքը տիրապետում է ռուսական ու ղազախական իշխանությունների միջև կոռուպցիայի մասին տեղեկատվության: Իր ընտանիքին նա անվանում է «ագահ և անկուշտ», և դա առաջին հերթին վերաբերում է իր մորը՝ Դարիգա Նազարբաևային, որն առաջին նախագահի դուստրն է:

Տղան նշել է, որ ամեն ինչ սկսվել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իր ղեկավար պաշտոն զբաղեցնելուց: Այդ ժամանակ Դարիգա Նազարբաևան և նրա ամուսին Կայրաթ Շարիպբաևը սկսել էին ինտրիգներ հրահրել Այսուլթանի նախկին աներ Կայրաթ Բորանբաևի դեմ՝ ներգրավելով դրանում առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Դրա պատճառը Ղազախստանի պայմանագիրն էր Ռուսաստանի հետ, որով Ղազախստանը նավթ էր վաճառում ռուսական ընկերությանը:

Այսուլթանը վստահեցնում է, որ գումարը պահվում է Սինգապուրում և ի վերջո հայտնվում ռուսական էլիտայի գրպանում:

«Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա 700 միլիոն դոլար շահույթը կիսվում է Տիմուր Կուլիբաևի և իմ նախկին աներոջ՝ Կայրաթ Բորանբաևի միջև»,-նշել է Այսուլթանը:

Այսուլթանի մայրը փորձել է խլել պայմանագիրը, սակայն երիտասարդն աներոջն է պաշտպանել:

Դրանից հետո կոնֆլիկտը նոր զարգացում է ստացել: Նուրսուլթան Նազարբաևն Այսուլթանին իր մոտ է կանչել և խիստ զրույց է ունեցել: Դրանից հետո թոռը հիասթափվել է իր պապից:

«Նա իր կյանքում շատ սխալներ է արել, բայց լավ բաներ էլ քիչ չի արել»,-ասել է Այսուլթանը:

Այսուլթան Նազարբաևն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Մեծ Բրիտանիայում:

2019 թվականի հուլիսին նա կծել էր ոստիկանին, որը փորձել էր խանգարել նրան ինքնասպանություն գործել: Ղազախստանի նախկին նախագահի 30-ամյա թոռանն այդ արարքի համար դատապարտել էին 1 տարվա պայմանական ազատազրկման, 140 ժամ հասարակական աշխատանքների, մի քանի հազար ֆունտ ստերլինգ տուգանքի և վնասի փոխհատուցման, ինչպես նաև ստիպել էին բուժում անցնել թմրանյութերի կախվածությունից՝ այցելելով առնվազն 20 բժշկական սեանսի:

https://www.facebook.com/aisultan.nazarbayev/posts/2817084081681396

Աղբյուրը՝ Tert.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();