ՀՀ Ազգային ժողովիցհայտնում են, որ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին. կողմերը կարեւորել են հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը:

