ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մասին: Նա վիրավորել է NBA-ի մարզիկներին` նրանց կողմից սոցիալական անարդարության դեմ անցկացված ակցիաների պատճառով:
«NBA-ի որոշ խաղացողներ շատ ստոր են, զզվելի և պարզապես հիմար»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նա քննադատել է բասկետբոլիստներին նաև նրա համար, որ նրանք խոսում են ԱՄՆ-ում սոցիալական արարդարության մասին, սակայն աչք են փակում Չինաստանում մարդու իրավունքների խախտման վրա:
Այս մասին տեղեկանում ենք mediaite.com կայքից: