Սպորտ

NBA. Լեյկերսն ընդհատեց պարտությունների շարքը, Ջեյմսը՝ դաբլ-դաբլի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյկերս»-ին հաջողվեց  ընդհատել պարտությունների շարքը:

Արտագնա խաղում «Լեյկերս»-ը 123-107 հաշվով հաղթեց «Չիկագո Բուլզին»: «Չիկագոն» առաջին քառորդում հաշվի մեջ առջևում էին՝ 34-16, սակայն չկարողացան պահպանել առավելությունը:

Լեբրոն Ջեյմսը հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստնե է եղել, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 36 միավոր+10 անդրադարձ: Ռոբին Լոպեսը «Չիկագոյի» կազմում 20 միավոր է վաստակել, 19 միավոր գրանցվել է Օտո Պորտերի ակտիվում, 18 միավոր էլ՝ Կրիս Դանի:

https://youtu.be/-ANx_t7h3gg

Չնայած հաղթանակին՝ «Լեյկերսը» շարունակում է զբաղեցնել Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը, իսկ «Չիկագոն» 13-րդն է Արևելքում:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Ֆիլադելֆիա Սիկսերս»-«Կլիվլենդ Կավալյերս»՝ 106-99
«Ինդիանա Պեյսերս»-«Նյու Յորք Նիկս»՝ 103-98
«Նյու Օրլեան Պելիկանս»-«Միլուոկի Բակս»՝ 113-130
«Դալաս Մավերիկս»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 105-112
«Լոս Անջելես Կլիպերս»-«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»՝ 104-125
«Դենվեր Նագետս»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 133-107

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ