Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Արցախի տարածքում հայտնված ադրբեջանցի դիակներին, նշեց, որ գրեթե բոլորի գրպաններում գտնվել են ներարկիչներ։
Պողոսյանի խոսքով՝ սա նշանակում է, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկել արդեն թմրեցված վիճակում։
Նա դա անվանեց ռազմական հանցագործություն։