Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը թողարկել է իր առաջին վեցմխոցային մոդելը 2022 թվականի համար․ Չինաստանում կայացել է 3 լիտր ծավալային շարժիչով DBX Straight Six ամենագնացի դեբյուտը:: Այս մասին հայտնել է Motor.ru-ն։
Հիբրիդային ուժային համակարգը և փոխանցման համակարգը փոխառվել է Mercedes-AMG GLE 53 4Matic+ մոդելից: Նորույթը զարգացնում է 435 ձիաուժ հզորություն:
Նշվում է, որ նորույթը 100 կմ/ժամ արագությունը զարգացնելու է 5.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 259 կմ/ժամ:
Ըստ աղբյուրի՝ հաջորդ տարի Aston Martin-ի քրոսովերների շարքը կհամալրի «գերհզոր» DBX S-ը, իսկ 2023-ին նախատեսվում է ևս մեկ հիբրիդային մոդելի դեբյուտը:




