Աշխարհ
10:53 10/01/2020

Ներկայացուցիչների պալատը քվեարկեց՝ սահմանափակելու Թրամփի լիազորությունները Իրանի հարցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով սահմանափակվում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունները։ Օրենսդիրները մտահոգ են, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի վերացումը կարող է հանգեցնել Թեհրանի հետ պատերազմի։ Այս մասին է հաղորդում է CNN.com-ը։

Ներկայացուցիչների պալատը, որում մեծամասնություն են դեմոկրատները, քվեարկել է գրեթե բացառապես կուսակցական գծով՝ 224 ձայն կողմ և 194 դեմ։ Դեմոկրատները Թրամփին մեղադրել են անխոհեմության մեջ և աջակցել բանաձևին, այն դեպքում, երբ Թրամփին պաշտպանող հանրապետականները դեմ են հանդես եկել այդ օրենսդրական նախաձեռնությանը։

Ներկայացուցիչների պալատի նախաձեռնության աջակցությունից հետո այն կուղարկվի հանրապետականների կողմից վերահսկվող Սենատ, որտեղ նրա ճակատագիրը պարզ չէ։ Հանրապետականները վերահսկում են վերին պալատի 100 ձանից 53-ը և հազվադեպ են քվեարկում նախագահի դեմ, բայց երկու հանրապետական սենատոր աջակցել է ռազմական լիազորությունների մասին բանաձևին։

Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո ուժի մեջ մտնելու համար Թրամփի ստորագրությունը չի պահանջվում։ Սպիտակ տունը կողմնակից չէ սրան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ