Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։
Օրակարգային հարցերը վերաբերում էին Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականաշինությանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործմանը։
- Արայիկ Հարությունյանի ուղերձը ապրիլի 24-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
- Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 23-24-ն անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ժամանակ բարձրացված մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանն օրենսդիրներին հավաստիացրել է, որ Կառավարությունը համաչափության սկզբունքով գործադրում է բոլոր ջանքերն ըստ առաջնահերթության դրանք լուծելու համար։