fbpx
Զինված Ուժեր

Ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է. Տոնոյանը Ադրբեջանում հայտնված հայ զինվորի մասին

Այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինածայող Արայիկ Ղազարյանի մասին, ասաց, որ դեռ իրականացվում է հետաքննություն:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է», – ասաց նախարարը:

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

Այն հարցին, թե ինչ քայլեր են արվում հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, նախարարը նշեց, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են:

Դավիթ Տոնոյանը հավելեց, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արեց Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ