Պիոլին իր ներսի էներգիան տալիս է թիմին․ Իբրահիմովիչ

Ամենադիտվածներ

Մահացել է Մհեր Սեդրակյանի փեսան

Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ու ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի փոխհարաբերությունների մասին։

«Ժամանակ է պետք՝ մարդուն ճանաչելու համար, բայց ես ու Պիոլին իրար շատ լավ ենք հասկանում:

Նա իր ներսի էներգիան տալիս է թիմին, իսկ դրա դիմաց արդյունք է պահանջում:

Նա կարող է զանգահարել ինձ առավոտյան ու հարցնել, թե ուր եմ, քանի որ ինքն արդեն աշխատում է: Այդկերպ նա ինձ մարտահրավեր է նետում», – Իբրահիմովիչին մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ