fbpx
Աշխարհ

Նեթանյահուն դարձյալ կոալիցիոն կառավարության կոչ է արել Գանցին

Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցին վերսկսել կոալիցիա ստեղծելու մասին բանակցությունները սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը։

Ավելի վաղ կենտրոնամետների ղեկավարը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին էր վերադարձրել կառավարության ձեւավորման մանդատը, քանի որ խնդիրը չէր կարողացել լուծել իրեն օրենքով հատկացված 28 օրվա ընթացքում։

«Ես պատրաստ եմ վերադառնալ բանակցություններին միասնության կառավարություն ստեղծելու նպատակով։ Իսրայելին հարկավոր է միասնության կառավարություն՝ պետության անվտանգությունն ապահովելու համար՝ ի կատարումն ժողովրդի կամքի»,-կոչ է արեվ վարչապետը Գանցին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ