Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին

Հրապարակող՝

Լուսնի վրա առաջին մարդու կոշիկը վաճառել են աճուրդում

Ամենադիտվածներ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Իրանին ուղղված հերթական սպառնալիքով է հանդես եկել. տեղեկացնում է France-Presse գործակալությունը:

Հայֆա նավահանգստի ռազմածովային բազա կատարած այցի ընթացքում Նեթանյահուն Իրանին զգուշացրել է, որ իսրայելական հրթիռները շատ հեռու կարող են թռչել:

«Հրթիռները, որոնք դուք տեսնում եք իմ հետևում, կարող են շատ հեռու թռչել, ցանկացած թշնամու, այդ թվում՝ մեր տարածաշրջանում Իրանի կողմնակիցների դեմ»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Նշենք, որ Բինյամին Նեթանյահուն այսօր Վարշավայում մասնակցելու է ԱՄՆ նախաձեռնած «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» խորհրդաժողովին:

Ամենաթարմ