fbpx
Գիտություն

Պարզվում է՝ դուք կարող եք սովորել նույնիսկ քնած ժամանակ

Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր փորձել են նոր լեզու սովորել կամ թողնել ծխելը քնած ժամանակ ձայնագրություններ լսելով, այդքան էլ ապարդյուն չեն վատնել իրենց ջանքերը:

Ճիշտ պայմանների դեպքում, պարզվում է, քնի վիճակում գտնվող մարդու ուղեղը ունակ է սովորել նոր բառապաշար: Այս մասին ասվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքի համալսարանի Current Biology ամսագրում հունվարին հրապարակված մի ուսումնասիրության մեջ, որը ցույց է տալիս, որ մարդու ուղեղը կարող է ինֆորմացիա կլանել նույնիսկ, այն ժամանակ, երբ այն քնի վիճակում է գտնվում:

Փորձի ընթացքում քնած մարդկանց կողքը միացրել են ձայնագրություններ, որոնց ընթացքում հնչում էին զույգ բառեր: Բառերից մեկը միշտ հորինված էր, իսկ մյուսը իրական բառ էր: Եթե բառերի զույգը արտաբերվում էր քնի որոշակի շրջանում, ապա մասնակիցները արթնանալուց հետո կարողանում էին պատասխանել այդ բառերի մասին տրվող հարցերին:

Օրինակ, մասնակիցներին հարցնում էին՝ հնարավոր է արդյո՞ք, որ այդ արտաբերված կեղծ բառը տեղավորվի կոշիկի տուփի մեջ: «Թոֆըր» կեղծ բառը լսած լինելու դեպքում, որի զույգը «տուն» բառն էր, մասնակիցները պատասխանում էին, որ հնարավոր չէ, սակայն «էրըլ» կեղծ բառը լսած լինելու դեպքում, որի զույգը բառը «խցան» բառն էր, մասնակիցները պատասխանում էին, որ հնարավոր է: Գիտնականները փորձի ընթացքում սկանավորել են մասնակիցների ուղեղը և պարզել, որ և՛ այս թեստի դեպքում, և նոր բառ սովորելու դեպքում նյարդային գործունեությունը նույնն է:

Սակայն, երբ դուք պլանավորում եք մեկնել արտերկիր, դուք հավանաբար ստիպված եք արթուն մնալ նոր լեզուն սովորելու համար:

Ամեն դեպքում, այս ուսումնասիրությունը ժխտում է ուղեղի մասին գոյություն ունեցող հին պատկերացումները և ցույց է տալիս, թե ինչքան ճկուն է այն համակարգը որը գտնվում է մեր գանգի ներսում:

Աղբյուրը՝ Futurism

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ