Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին Իսրայելին ռազմական օգնություն տրամադրող օրինագծի ընդունման համար։
Նեթանյահուի խոսքով՝ այդ միջոցները կօգտագործվեն համայն արևմտյան քաղաքակրթության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ օգնության օրինագիծը ցույց է տալիս երկկուսակցական ուժեղ աջակցություն Իսրայելին և պաշտպանում է արևմտյան քաղաքակրթությունը:
«Շնորհակալություն, ընկերնե՛ր, շնորհակալություն, Ամե՛րիկա», – նշել է նա։
Ապրիլի 17-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեք առանձին նախագիծ է ներկայացրել Ուկրաինային, Իսրայելին և ասիական երկրներին օգնության համար։ Օրինագծերի քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 20-ին։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)