Ժամանց

Netflix-ը կթողարկի GTA տեսախաղը սմարթֆոնների համար

Netflix սթրիմինգային ծառայությունը և հանրահայտ Grand Theft Auto (GTA) տեսախաղի ստեղծմամբ զբաղվող Take-Two ընկերությունը համաձայնության են եկել դասական GTA-ները սմարթֆոնների համար թողարկելու շուրջ։ Ինչպես նշված է Netflix-ի կայքում, խաղը հասանելի կլինի միայն սթրիմինգային ծառայության բաժանորդների համար։

Հաղորդվում է, որ Netflix-ի բաժանորդներին դեկտեմբերի 14-ից հասանելի կլինի Grand Theft Auto The Trilogy Definitive Edition տեսախաղը, որը կներառի GTA III-ի, Vice City-ի և San Andreas-ի բարելավված տարբերակները։ Տեսախաղը նախատեսված կլինի iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։

Խաղերը հասանելի կլինեն Netflix-ի հավելվածի հատուկ բաժնում, ինչպես նաև App Store և Google Play առցանց խանութներում։ GTA The Trilogy-ն գործարկելու համար հարկավոր կլինի բաժանորդագրված լինել Netflix-ին և ունենալ կայուն ինտերնետային կապ: Խաղը հարմարեցված է լինելու սենսորային էկրանների համար։

Գործարքի գնի մասին ընկերություններն առայժմ ոչինչ չեն հայտնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ