Մանհեթենի դատարանի շենքի դիմաց գտնվող փոքրիկ զբոսայգում երիտասարդն ինքնահրկիզվել է։ Այդ պահին դատարանում ընթանալիս է եղել Դոնալդ Թրամփի դատավարությունը։
Այս մասին գրում է BBC-ն։
Երբ կրակն ամբողջությամբ պատել է նրան, տղան մի քանի քայլ է արել ու ընկել գետնին։ Մինչ այդ նա օդ է նետել գունավոր բրոշյուրներ։
Ոստիկանները մարել են կրակն ու նրան այրվածքներով տեղափոխել հիվանդանոց։
Ավելի ուշ պարզվել է, որ ինքնահրկիզվողը 1987 թվականին ծնված Մաքսվել Ազարելլոն է՝ Ֆլորիդայի Սենտ Ավգուստին քաղաքից։ Նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։