Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դատական հերթական հայցն է ներկայացրել իր նախկին ակումբի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայից» 43.6 միլիոն եվրո փոխհատուցում է պահանջում 2016 թվականին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար նախատեսված հավելավճարը չստանալու համար:
Նշենք, որ ամռանը դատարանը չէր բավարարել Նեյմարի պահանջը և պահանջել էր բրազիլացուց 6.7 միլիոն եվրո փոխհատուցում վճարել «Բարսելոնային»:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:

