Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 2 խաղով որակազրկել է «Լիոնի» կիսապաշտպան Տիագո Մենդեշին:
Հիշեցնենք, որ Տիագո Մենդեշը Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղում վնասվածք էր հասցրել բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Նշենք, որ Մենդեշը սահանկումով տապալել է 28-ամյա բրազիլացին: Մրցավարն այդ խախտման համար դեղին քարտ է ցույց տվել Մենդեսին, սակայն VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նրան հեռացրել է դաշտից:
Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության մամուլի ծառայությունը:
