Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է, թե որ տեղերում և ակումբներում կցանկանար լինել։
«Շատ եմ ուզում նորից խաղալ «Սանտոսում», կարոտում եմ տնային խաղերը և այդ հիանալի մարզադաշտը:
Նաև կցանկանայի առնվազն մեկ մրցաշրջան խաղալ ԱՄՆ-ում։ Կարճ մրցաշրջան՝ 3-4 ամիս արձակուրդով»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։