ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին բավականին կոշտ զրույց է ունեցել թիմի հարձակվող Նեյմարի հետ, որը ցանկանում է հեռանալ ակումբից:
El Pais-ի տեղեկություններով՝ փարիզցիների ղեկավարին զայրացրել է այն, որ բրազիլացին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա» և այն էլ համաձայնել է աշխատավարձի կրճատմանը:
Հայտնի է, որ Ալ-Հելաիֆին Նեյմարին սպառնացել է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը(2022 թվական) թողնել պահեստայինների նստարանին, ինչից հետո բրազիլացին համաձայնել է վերադառնալ մարզումներին: