«Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգը կարծիք է հայտնել թիմակիցներ Լիոնել Մեսսիի ու Ուսման Դեմբելեի մասին: ֆուտբոլիստը մեկնաբանել է նաև բրազիլացի հարձակվող Նեյմարի հավանական վերադարձը «կապտանռնագույնների» կազմ:
«Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ես հետևել եմ նրա խաղին վաղ մանկությունից:
Դեմբելե՞ն: Ես արդեն հասցրել եմ շփվել նրա հետ ու կարծում եմ, որ նա գերազանց ֆուտբոլիստ է: Նա հիանալի խաղային որակներ ունի և ունակություններ՝ դառնալու լավագույններից մեկն աշխարհում:
Նեյմարի վերադա՞րձը: Ես չեմ որոշումներ կայացնողը, բայց եթե խոսենք խաղային որակների մասին, ապա ինձ միշտ դուր է եկել հետևել խաղադաշտում նրա գործողություններին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և, իհարկե, ես երջանիկ կլինեմ, եթե նա վերադառնա «Բարսելոնա»», – հոլանդացու խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: