fbpx
Սպորտ

Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից

Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից, չնայած ակումբը դեմ չէր լինի նրա հեռանալուն։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Նեյմարը իրեն լավ է զգում Փարիզում: Բրազիլացին, ում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, չի պատրաստվում լքել ակումբը, չնայած փարիզցի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը դեմ չէր լինի նրա հեռանալուն, ինչպես դա արեց անցյալ ամառ։

ՊՍԺ-ն երեկ հայտարարեց, որ Նեյմարը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։

Ըստ աղբյուրի՝ նախորդ շաբաթ Նեյմարը մտածել է, որ կարող է խաղալ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում, սակայն ոտքի ցավը չափազանց սուր է եղել։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ առանց վիրահատության, կրկնվելու վտանգը շատ մեծ կլինի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ